Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Շագանակագույն գորգադաշտի վրա պատկերված է կարմիր հիմնագույնով հարթություն, որի վրա պատկերված է երկու շեղանկյունաձև շրջանակ՝հարդարված երկրաչափական զարդանախշերով, գագաթներից դուրս եկող զույգ կեռանախշ ելուստներով: Դաշտի անկյուններում սպիտակ հիմնագույնով առանձնացված են եռանկյունաձև հատվածներ՝ հարդարված կարմիր, կանաչ կեռանախշ շերտերով և վարդակներով: Ունի երեք եզրագոտի. եզրայինները հարդարված են կապույտ-կարմիր սղոցանախշով, սպիտակավուն հիմնագույնով կենտրոնական գոտին՝ իրար կցված աստղածաղիկներով: Լայնություն (սմ)՝  148 Երկարություն (սմ)՝  376 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2966 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1352