Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի կենտրոնում պատկերված է քառաթև շրջանակ, կենտրոնում՝ խաչահիմք հորինվածք՝ ութ կեռանախշ ելուստներով: Այս հորինվածքների երկու կողմերում կան սպիտակ հիմնագույն ունեցող հորինվածքներ, որոնք վիշպապատկերներ են պարունակում: Ունի երեք եզրագոտի. արտաքին և ներքին գոտիները հարդարված են «սղոցանախշով», կենտրոնինը՝ իրար կցված աստղածաղիկներով: Լայնություն (սմ)՝  159 Երկարություն (սմ)՝  234 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  6938/36 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3067