Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  «Ցեղասպանության թանգարան ինստիտուտ» հիմադրամ Նկարագրություն ՝  Գունագեղ թավշյա գորգ, եզրերը՝ ծոպերով: Գորգի թեմայի հիմքում ընկած է հայրենիքի ազատության գաղափարը, առկա են տարբեր սիմվոլներ, այդ թվում՝ խաչեր, հայոց եռագույն դրոշը և այլն: Գորգի վերևում թևատարած արծիվն է, կարմիր, երկկողմանի ժապավենի վրա մի կողմում գրված է ՝ «իրքաջորդոցսու բարիւնով», մյուս կողմում՝ «Պիտի լինի ազատուած»: Գորգի ձախակողմնյա մասում նստած կինը հայացքը հառել է Արարատ լեռանը, որի վրա գրված է՝ Հայաստան և Կովկաս: Գորգի ստորին ձախ անկյունում գրված է՝ «երէկ», կենտրոնում՝ «այսօր», աջ անկյունում՝ «վաղը»: Նյութը՝  թել Երկարություն (սմ)՝  118 սմ Բարձրություն (սմ)՝  88 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՑԹԻ Բաժնեհաշվառանիշ՝  243