Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Ուղղահայաց առանցքով ձգվող զարդաշերտերի մեջ ամփոփված են սլաքաձև ելուստներով խաչաձև մանրիկ նախշեր: Զարդաշերտերից երկուսը սպիտակ հիմնագույնով են, մյուսները՝ կարմիր, կապույտ, դարչնագույն և բալագույն: Ունի երեք եզրագոտի. ներքին և արտաքին եզրագոտիների վրա պատկերված են խոյեղջյուր զարդանախշեր: Կենտրոնական գոտու սպիտակ հիմնագույնի վրա արված են սրածայր ելուստներով տերևանախշեր, «Տ»-աձև նախշեր, դեմ հանդիման պատկերված հայատառ «ս»-աձև նախշեր: Լայնություն (սմ)՝  129 Երկարություն (սմ)՝  244 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սյունիք Հայտնաբերման վայրը՝  Հոկտեմբերյանի շրջան, գ․ Բամբակաշատ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ․ սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  16․05․1979թ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  532/1 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-248