Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երեք խոշոր աստղածաղիկներ, որոնց մեջ պարփակված են ավելի փոքր աստղածաղիկներ։ Կենտրոնինն ունի կանաչ, եզրերինը՝ կապույտ հիմնագույն։ Նշված աստղածաղիկները ավելի արտահայտիչ են դարձնում կարմիր-սպիտակ կետագծերով արված երիզները։ Դաշտի չորս անկյուններում տեղադրված են ութաթերթ մանր աստղածաղիկներ, իսկ մնացած տարածքը լրացված է կեռիկազարդ քառանկյուններով։ Գոտևորում է երկու զարդագոտի։ Ներքին գոտու մուգ կապույտ հիմնագույնի վրայով անցնում են թռչնագլուխներ պարունակող ժապավենը, իսկ արտաքին գոտու կարմիր հիմնագույնը հարդարված է օձագալար նախշերով։ Երկու կողմից ունի կարճ ծոպեր։ Մի կողմից կարված են օղակներ։ Լայնություն (սմ)՝  140 Երկարություն (սմ)՝  235 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  25.12.1988թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  7165 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3171