Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Հիմնադաշտի երկայնքով երեք ութանկյուն վահաններ են: Վահանները երիզող շերտերը հարդարված են օձերի պատկերներով: Ազատ հատվածներում կան շրջանաձև, խաչաձև նախշեր, ճյուղերի, թռչունների, օձերի ոճավորված պատկերներ: Շրջագոտու լայն շերտի երկայնքով տեղադրված են կրկնվող բուսանախշեր: Լայնություն (սմ)՝  174 Երկարություն (սմ)՝  190 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  գ. Ծղալթբիլա, Ջավախք Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 7821/1