Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգի հիմնադաշտի կենտրոնում խորանաձև նախշ է: Գորգադաշտի տարբեր հատվածներում կանոնավոր դասավորված են մեծ ու փոքր ծաղկանախշեր, երկրաչափական և կենդանակերպ զարդաձևեր: Գորգն ունի չորս շրջագոտի: Լայն գոտու երկայնքով ձգվում է երկրաչափական նախշերի շարք: Արտաքին և ներքին գոտիները հարդարված են կապույտ ծաղիկների զարդաշղթաներով: Լայնություն (սմ)՝  134 Երկարություն (սմ)՝  153 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9851