Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի վրա հորիզոնական շարքերով տեղադրված են ոճավորված բուսանախշեր: Շարքերի միջև դասավորված են ճյուղերի, վարդակների, թռչունների պատկերներ: Գորգադաշտը ներսից երիզված է ալիքաձև շղթայով: Գորգն ունի երեք շրջագոտի: Լայն սպիտակ գոտին հարդարված է զույգ թռչնապատկերներով: Գորգը վերևում և ներքևում ավարտվում է կարճ սպիտակ ծոպերով: Լայնություն (սմ)՝  132 Երկարություն (սմ)՝  224 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9807