Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով տեղադրված են երեք մեդալիոններ: Մեդալիոնների ներսում զետեղված են ութանկյուն վահաններ ծաղկանախշերով, խաչերով, կեռազարդերով: Մեդալիոնների միջև գունավոր վարդակներով ութանկյուն վահաններ: Գորգադաշտի ստորին հատվածի աջ և ձախ անկյուններում տեղադրված են երկգլխանի կենդանու մեջքին կանգնած մարդակերպ էակների պատկերներ: Գորգն ունի չորս շրջագոտի: Լայնություն (սմ)՝  122 Երկարություն (սմ)՝  170 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Զեյխուր, Ադրբեջան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9791