Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ գորգադաշտի վրա տեղադրված է շեղանկյուն մեդալիոն: Կենտրոնի շուրջը, վեցանկյունիների ներսում կան կեռանախշեր, ճյուղերի պատկերներ, քառանկյուն զարդաձևեր: Գորգադաշտի մնացած հատվածները հարդարված են երկրաչափական, բուսական, կենդանակերպ պատկերներով: Գորգն ունի երեք շրջագոտի: Կենտրոնական լայն գոտին հարդարված է զույգ թռչունների պատկերներով: Արտաքին և ներքին կրկնվող գոտիներում քառաթերթ ծաղկանախշեր են: Լայնություն (սմ)՝  127 Երկարություն (սմ)՝  163 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9749