Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են իրար միացած երեք քառաթև մեդալիոններ: Մեդալիոնների արտաքին կողմերում՝ թևերի միջև, հաջորդաբար դասավորված են կեռազարդ շեղանկյունիներ: Գորգն ունի երեք շրջագոտի: Լայն սպիտակ գոտին ոճավորված ծիլերի և տերևների պատկերներով է: Ներքին գոտու մեջ Տ-աձև նախշեր են: Արտաքին գոտին հարդարված է պարուրաձև և բուսական ոճավորված նախշերի շարքերով: Լայնություն (սմ)՝  108 Երկարություն (սմ)՝  173 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1958թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9688