Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի վրա՝ ուղղահայաց կենտրոնագծով տեղադրված են աղեղնաձև և աստղաձև նախշեր, թռչնապատկերներ: Գորգադաշտի աջ և ձախ կողմերում աղեղնաձև նախշեր են: Դրանց միջև թռչնակերպ պատկերներ կան: Գորգն ունի վեց շրջագոտի: Լայն գոտու երկայնքով ձգվում է ոճավորված նախշերով ծաղկաշղթա: Նեղ գոտիների ներսում թեք դասավորված փոքր ծաղկանախշեր և գծանախշեր են: Լայնություն (սմ)՝  143 Երկարություն (սմ)՝  189 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9376