Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով բարդ հորինվածք է ուղղանկյուն վահանների և երկրաչափական զարդաձևերի համադրությամբ: Արտաքին կողմերից ուղղանկյունիները երիզված են շիվեր հիշեցնող կեռանախշերով: Գորգադաշտի ներքին գոտին ոճավորված շուշանների շարքերով է: Գորգն ունի յոթ շրջագոտի ծաղկանախշերով, Տ-աձև պատկերներով: Լայնություն (սմ)՝  172 Երկարություն (սմ)՝  271 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղուբա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9670