Գորգ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի կետրոնում՝ վահանի մեջ զետեղված են հավասարաթև խաչ, աստղանախշեր, երկրաչափական, կենդանակերպ և թռչնակերպ պատկերներ: Գորգադաշտը հարդարված է ծառի սլաքաձև պատկերներով, կենդանակերպ, թռչնակերպ, երկրաչափական փոքր զարդաձևերով: Գորգն ունի երեք շրջագոտի: Գոտիները զարդարված են աստղաձև, ծաղկաձև, եռանկյունաձև նախշերով: Լայնություն (սմ)՝  121 Երկարություն (սմ)՝  168 Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Ղուբա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XX դ. կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 9669