Գորգ «Արցախ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են յոթ շեղանկյունաձև կեռիկազարդ հորինվածքներ, որոնց մեջ նույնպես ամփոփված են կեռիկազարդ երկրաչափական հորինվածքներ: Ազատ տարածքը լրացված է ծաղկանախշերով, շեղանկյունիներով և կեռիկաշար հորինվածքներով: Դաշտի եզրերին պատկերված են նշաձև նախշերի ռիթմիկ շարք: Դաշտի վրա կան հեղինակի անվանատառերը «ՄՆ»: Գոտու դեղին հիմնագույնի վրա պատկերված են գծայնացված հորինվածքներ: Հեղինակ՝  Նորայր Մխեյան Լայնություն (սմ)՝  98 Երկարություն (սմ)՝  323 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1980թ. Հայտնաբերման ժամանակը՝  02.02.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4152 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2395