Գորգ «Բազմանիստով»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն Նկարագրություն ՝  Հենքաթելը՝ շագանակագույն, սպիտակավուն, միջնաթելը՝ բաց շագանակագույն, հանգույցը՝ կրկնակի, խտ.՝ 30×34: Եզրային հյուսվածքը՝ երկու փաթույթ: Գույները բնական ներկանյութերից են. կապույտ, կարմիր, սպիտակ, աղյուսագույն, ծխախոտագույն, դարչնագույն, մոխրագույն, դեղին, վարդագույն, բալագույն, բաց և մուգ շագանակագույն, դեղնականաչավուն-տասներեք գույն: Պահպանվածությունը. մի ծայրը պակաս է, մի եզրին կան վնասվածքներ, մասամբ պակաս է: Մյուս ծայրում կա խոր կտրվածք և կորուստ: Վարդագույնը երանգափոխված է սպիտակավունի: Լայնություն (սմ)՝  140սմ Երկարություն (սմ)՝  213սմ Նյութը՝  Բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նախիջևան- Գողթան գավառ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1920- ական թթ․ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՊԾ Հիմնական հաշվառանիշ՝  ԴԹ145-50 Բաժնեհաշվառանիշ՝  ԴԹ145-50