Գորգ «Գուհար»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կապույտ է: Կենտրոնական մասի հիմնական զարդանախշը համակենտրոն ոճավորված խաչապատկերով, աստիճանաբար մեծացող քառանկյան, ութ թերթիկներով աստղածաղկի, զույգ թռչնագլուխներով և փետուրներով բազմանիստի մեկ ընդհանուր հորինվածք է: Մեդալիոնի երկու ծայրերին պատկերված են բացված պոչերով ոճավորված արծիվներով ելուստներ, որոնց մեջ ոճավորված կենդանիներ և ծաղիկներ են: Դաշտի ազատ մասերում զույգերով մարդկանց, նշանախշերի, աստղածաղիկների, կենդանիների և այլ պատկերներ են: Ունի կարպետահյուս մաս: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 35 x 34 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, սպիտակ, դարչնագույն Գույները՝ բնական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  110 Երկարություն (սմ)՝  160 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Շաքի - Շիրվան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12243