Գորգ «Գուհար»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ «Գուհար»՝ վիշապագորգի տարբերակ- կապույտ հիմնագույնով, բուսաերկրաչափական զարդանախշերով (կեռխաչեր, ոճավորված կենդանական պատկերներ՝ արծիվ, վիշապ): Ունի երեք եզրագոտի՝ 2 նեղ և 1 լայն: Հիմնական գույներն են՝ բաց և մուգ կապույտ, կարմիր, վարդագույն, դեղնադարչնագույն: Աշխատանքը դասվում է հատուկ գորգերի շարքին, որոնցից արտադրվում էր 20-30 օրինակ: Հանգույցի խտությունը՝ 40 x 40: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1970-ական թթ. վերջ- 1980-ական թթ. սկիզբ Չափս՝  300 x 200 սմ Նվիրատու՝  Կարինե Ալթունյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 17818