Գորգ «Երևան»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը կարմիր, դաշտի կենտրոնում կապույտ ու երկնագույն բուսանաշխ վարդյակ է ,շուրջը՝ երկայնական,ավելի փոքր ևս երկու ոճավորված բուսանախշ վարդյակներ: Ամբողջ դաշտը զարդանաշխված է կանոնավոր ոճավորված տարբեր բուսապատկերներով: Եզրագոտին ունի երկուական նեղ՝ մանր բուսանախշով և մեկ լայն՝ ոճավորված բուսական զարդապատկերներով շերտեր: Վերին եզրին՝ բաց դարչնագույնի մեջ կարմիրով՝ ռուսերեն արձանագրություն: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 35 x 35 հանգույց Հանգույցի տիպը՝ 1,5 Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր Գույները՝ արհեստական Արձանագրությունը՝ ՈՒնի ռուսերեն գրություն՝«Сороковой годовшине Арм.ССР»/նվիրված Հայկական ՍՍՀ կազմավորման 40 –ամյակին/ Նկարիչ՝  Հակոբ Քեշիշյանի էսքիզով Լայնություն (սմ)՝  243 Երկարություն (սմ)՝  392 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան, «Հայգորգ» ա/մ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1969թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2359