Թեմա՝
Գործվածք
Ենթաթեմա՝
Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ
Տեսակ/ժանր՝
Գորգ
Թանգարան՝ Երևան քաղաքի պատմության թանգարանՆկարագրություն ՝
Գորգ «Երևան 2800»- ուղղանկյուն գորգ է, դաշտի մեջ կեռաձև զարդանախշով առանձնացված ուղղանկյուն բազմանկյան կենտրոնում պատկերված է Երևանի ծննդյան վկայական ուրարտական սեպագաիր արձանագրությունը՝ ժամանակակից հայերեն վերծանությամբ և Հայաստանի 12 մայրաքաղաքների խորհրդանիշերը, ինչպես նաև տառերով արտահայտված նրանց հիմնադրման թվականներն ու մայրաքաղաք ընտրվելու հերթականությունը: Դաշտի մեջ, ձախ և աջ կողմերում պատկերված են Էրեբունի բերդաքաղաքի հիմնադիր Արգիշտի արքան և ճարտարապետռ Ալ. Թամանյանը: Դաշտի վերին եզրում, կենտրոնական մասում պատկերված են Խալդ աստվածը՝ առյուծի վրա և Երևան քաղաքի զինանշան առյուծը: Ստորին եզրում ուրարտական մարտակառքեր, ռազմիկներ և աշխատավորներ են: Դաշտն ամփոփվում է կենաց ծառ խորհրդանշող պատկերով, որը շարունակվելով դեպի վերև՝ դառնում է սոսու տերև: Գորգի եզրագոտին եռաշերտ է, երկու նեղ շերտերի զարդանախշերի մեջ առանձնանում են խաչերը, կեռախաչերը և ռոմբաձև նախշերը: Կենտրոնի լայն գոտու մեջ պատկերված են Երևանի խորհրդանիշ կարևորագույն պետական, մշակութային և հոգևոր շենքեր: Գորգի մեջ օգտագործվել են վարդագույն, դարչնագույն, կապույտ, կանաչ գույների մուգ և բաց երանգները: Գույները բնական են: Գորգը հյուսել են Մեգերյան կարպետ ՓԲԸ-ի գորգագործները: Ընկերությունը գորգը նվիրել է Երևանի քաղաքապետարանին՝ մայրաքաղաքի 2800-ամյա հոբելյանի առթիվ: Գորգի ստեղծման մեկնարկը տրվել է 2017 թ., հանդիսավոր հանձնումը տեղի է ունեցել 2018 թ. մայիսի 19-ին, Երևան քաղաքի պատմության թանգարանում՝ «Թանգարանների գիշեր» միջոցառման շրջանակում: Քաղաքապետարանն էլ իր հերթին գորգը հանձնեց Երևանի թանգարանին: Գորգը նախագծել է Նաիրա Մխիթարյանը:
Նյութը՝ բուրդ, բամբակՍտեղծման/Արտադրման վայրը՝ ԵրևանՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 2018 թ.Չափս՝ 4 x 7 մՆվիրատու՝ Տարոն ՄարգարյանՊահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԵՔՊԹ
Հիմնական հաշվառանիշ՝
ՄՄ 17755