Գորգ «Թեքքե»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր գորգադաշտի վրա պատկերված են չորս սյունակով ձգվող վարդակների կանոնավոր շարքեր՝ յուրաքանչյուրում՝ տասներկու հատ: Սրանց միջև պատկերված են երեք սյունակով ձգվող շեղանկյունների շարքեր: Դաշտի եզրերում շեղանկյուններն ամբողջական չեն և վերածվել են եռանկյունների: Ունի ութ եզրագոտի. կարմիր հիմնագույնով լայն գոտին հարդարված է աստղածաղիկներ պարունակող ճաճանչավոր ութանիստ շրջանակներով, մյուսները՝ երկրաչափական հորինվածքներով: Լայնակի կողմերով անցնում է ևս մեկ լայն զարդաշերտ՝ հարդարված ատամնավոր եզրերով շեղանկյունաձև հորինվածքներով Լայնություն (սմ)՝  156 Երկարություն (սմ)՝  180 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Թուրքմենիա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2648/4 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1129