Գորգ « Լոռի – Փամբակ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի հիմնագույնը՝ մուգ և բաց շագանակագույն, որի մեջ երեք խաչաձև բազմանիստեր են: Երկուսը միանման են՝ աստիճանավոր կողմերով համակենտրոն շեղանկյունիներ, կենտրոնում՝ կեռազարդ, ազատ մասերում՝ բուսական զարդանախշեր, կապույտի, բաց և մուգ դարչնագույնի համադրությամբ: Կենտրոնի հորինվածքը՝ երկայնակի դասավորված ատամնավոր եզրերով, համակենտրոն երեք շեղանկյունիներ են, որոնց երկու կողմերում՝ կեռազարդեր, օգտագործված է բաց և մուգ դարչնագույնը և սպիտակը : Դաշտի ազատ մասերում գործված են այծեր, երկրաչափական զարդանախշեր: Ունի երեք զարդագոտի՝ երկու նեղը՝միանման, իրար մեջ մտած՝ շագանակագույն և կապույտ զիգզագաձև նախշով, մեկը լայն՝ չկրկնվող բուսական առանձին զարդապատկերներով: Ունի կարճ ծոպեր՝ բամբակից և բրդից, կարպետահյուս մաս: Խտությունը՝ 33 x 24 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 1, շագանակագույն, կապույտ Գույները՝ բնական, արհեստական Լեգենդ՝ Բնիկ երևանցի Հախումյան Սրբուհու օժիտն է: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  115 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բամբակ բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19- րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2813