Գորգ «Լոռի»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր դաշտի մեջ փետրավոր եզրերով համակենտրոն՝ ոճավորված խաչերով ու փետուրներով, տարբեր գունային լուծումներով՝ կանաչ, մուգ և բաց կարմիր, սպիտակ, կապույտ, շագանակագույն և սև, շեղանկյուն երեք հորինվածքներ են: Դաշտի ազատ տարածություններում բանված են կենաց ծառեր, կենդանու վրա կանգնած մարդ, կենդանիներ և այլ պատկերներ: Եզրագոտին եռաշերտ է՝ երկու նեղ, սպիտակ կետազարդ և մեկ լայն՝ ոճավորված թռչնապատկերներով, գորգի հորինվածքի գույներով: Խտությունը՝ 32 x 30 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 3, գորգի գույներով Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  103 Երկարություն (սմ)՝  170 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ - Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 16244