Գորգ «Հաղպատ», «Աստղհավք»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Կապույտ դաշտի վրա պատկերված են մեկ ուղղությամբ կարմիր, ութ անհամաչափ թևերով աստղաձև երկու հորինվածքներ, որոնք ներքուստ խաչաձև առանցքներով բաժանված են չորս մասի: Հորինվածքն ունի ոճավորված կեռերի, փետուրների, կենաց ծառի և կենտրոնում՝ բազմանիստի մեջ հավերժության խորհրդանիշի պատկերներ: Դաշտի երկու կողմերում՝ երեք զույգ հավքի պատկերներ են, իսկ ազատ մասերում՝ կեռխաչեր, աստղածաղիկներ, կենաց ծառեր և այլն: Եզրագոտիները երկուսն են՝ կարմիր ֆոնի վրա գծավոր և մյուսը՝ բաց դարչնագույն ֆոնի վրա տերևանման զարդանախշերով: Ունի ոլորուն սպիտակ ծոպեր և կարպետահյուս եզր:2007թ., եզրերը, թափված խավը , դաշտի մասում երկու և եզրի մեկ անցքերը վերականգնված, եզրերը ամրացված: Խտությունը՝ 34 x 20 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Հեղինակ՝  անհայտ Լայնություն (սմ)՝  155 Երկարություն (սմ)՝  270 Նյութը՝  հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գանձակ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 11611