Գորգ «ՀամԼԿԵՄ 40-ամյակ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ «ՀամԼԿԵՄ 40-ամյակ»- դաշտը դարչնագույն է, ամբողջությամբ ծածկված սպտակ, վարդագույն, երկնագույն ու մուգ կարմիր գույներով համաչափ կրկնվող մանր ծաղկանախշերով: Դաշտի վերին մասում՝ կապույտ բազմանկյան մեջ, կարմիր դրոշ է, վրան աստղ և ռուսերեն գրություն, իսկ ներքևում՝ կարմիր, ծալված ժապավեն՝ սպիտակով արված թվագրությամբ: Շրջանակը մուգ կապույտ է՝ ծաղկանախշերով: Երկու ծայրերին ունի սպիտակ ծոպեր: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1960-ական թթ. Չափս՝  75 x 40 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12817