Գորգ (հատված)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Կարմիր հիմնագույնի վրա պատկերված են երկու ամբողջական և մեկ թերի վեցանկյուն կեռանախշ պատկերներ։ Ունի երկու զարդագոտի։ Նեղ զարդագոտու սպիտակ հիմնագույնի վրա պատկերված է կապույտ, կարմիր, դեղին գույնի պարույրազարդ։ Արտաքին լայն գոտու կարմիր հիմնագույնի վրա երկայնական ուղղությամբ պատկերված են աստղածաղիկներ կապույտ և մուգ կարմիր գույների համադրությամբ, իսկ լայնական ուղղությամբ քառակուսի շրջանակներ են՝ հարդարված ութական կեռ ելուստներով։ Լայնություն (սմ)՝  82 Երկարություն (սմ)՝  136 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արևմտյան Հայաստան, Մարաշ–Այնթափ Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ - 20-րդ դ. սկիզբ Հայտնաբերման ժամանակը՝  24.03.1981թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  2740/1ա Բաժնեհաշվառանիշ՝  Գ-1181