Գորգ (հատված)

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Բաժանված է հինգ նեղ գունաշերտերի, որոնք հարդարված են շեղանկյունների մեջ ամփոփված ոճավորված նշիկաձև նախշերով։ Ունի երեք զարդագոտի։ Ներքին և արտաքին եզրագոտիները զարդարված են ծաղկաշղթաներով, իսկ կենտրոնինը իրար կցված ոճավորված «օձագալար» նախշերով։ Լայնություն (սմ)՝  73 Երկարություն (սմ)՝  104 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Նուխի Հայտնաբերման վայրը՝  Եղեգնաձորի․ շրջ․, գ․ Եղեգիս Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դ. վերջ Նվիրատու՝  Լևոն Բենիամինի Նունիանց Հայտնաբերման ժամանակը՝  30.07.1991թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  8092/2 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-3851