Գորգ «ՀԼԿԵՄ 60-ամյակ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ՝ «ՀԼԿԵՄ 60-ամյակ»- գործված է արծվագորգի զարդամոտիվների նմանությամբ: Դաշտի դեղին ֆոնի վրա երկու կարմիր արծվակերպ մեդալիոններ են՝ կենտրոնում խաչաձև պատկերներով: Վերին աջ անկյունում կոմերիտմիության նշանն է, իսկ գոտու վրա ռուսերեն գրություն: Գորգն ունի եռագոտի շրջանակ՝ բուսական, կենդանական մոտիվներով և աշխատանքային գործիքների խորհրդանիշերով: Երկու ծայրերին ունի սպիտակ ոլորուն ծոպեր: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Հայաստան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981 թ. Չափս՝  175 x 110 սմ Նվիրատու՝  Ամասիայի ԼԿԵՄ շրջանային կոմիտե Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 12824