Գորգ «ՀՍԽՀ գերբը»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Երկնագույն դաշտի վրա պատկերված է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետության պետական խորհրդանիշը՝ գերբը: Հիմնական գույներն են կարմիրի և կապույտի երեք երանգները, սպիտակը և բաց դարչնագույնը: Եզրագոտին ծաղկանախշ է՝ կապույտ, կարմիր, վարդագույն երանգներով: Ունի կարճ ծոպեր: Խտությունը՝ 84 x 90 հանգույց Հանգույցի տիպը՝ 1.5 Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Գույները՝ բնական, արհեստական Լեգենդ՝ Գորգը գործվել ՝ իրանահպատակ Ա. Հ. Ավետյանի պատվերով, որը 1963թ. վերադարձել է Հայաստան՝ Լենինական, իր հետ բերելով գորգը, ապա նվիրել թանգարանին: Արձանագրությունը՝ Գերբի շրջագծով՝ հայերեն տպատառ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» , « ՊՐՈԼԵՏԱՐՆԵՐ ԲՈԼՈՐ ՅԵՐԿՐՆԵՐԻ ՄԻԱՑԵՔ», ներքևում՝ «Պետնիշ»: Հեղինակ՝  Մահմուդ Սեյադ Ռիզա Սեյան Լայնություն (սմ)՝  74 Երկարություն (սմ)՝  77 Նյութը՝  ա. հենք ՝բամբակ, միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան, ք. Քաշան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1943 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1994