Գորգ՝ ՀՍՍՀ զինանշանով

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգ- կապույտ քառակուսի դաշտի վրա կլոր շրջանակի մեջ Հայաստանի հանրապետության զինանշանն է՝ Արարատ լեռը, վերևում ճառագայթներ արձակող հնգաթև կարմիր աստղ՝ մուրճ ու մանգաղով, երկու կողմերում՝ ցորենի հասկ, ներքևում՝ խաղողի ողկույզ: Դաշտի չորս անկյուններում միանման ծաղիկներ ու տերևներ են: Շրջանակված է լայն ծաղկանախշ երիզով: Երկու ծայրերին ունի երկար սպիտակ ծոպեր: Զինանշանի շրջանակի մեջ կա հայերեն գրություն՝ «Հայկական Խորհրդային հանրապետություն 1920-1945»: Նյութը՝  բուրդ, բամբակ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Իրան, Նոր Ջուղա Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի 1-ին կես Չափս՝  35 x 35 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 1239