Գորգ «Մեմլինգ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կարմիր է, բաժանված ուղղանկյուն՝ կեռաձև նախշազարդ մակերեսով ուղղանկյունների, որոնց մեջ գործված են համակենտրոն աստղազարդերով՝ եզրերը կեռիկավոր, բազմագույն շեղանկյունիներ: Դրանց անկյուններում ոճավորված կենդանիներ են: Զարդագոտին՝ երկու նեղ՝միանման, կարմիրի և մոխրագույնի համադրությամբ, երկրաչափական նախշերով, լայնը՝ քառանկյան մեջ բազմաձև և բազմագույն երկրաչափական զարդանախշերով շղթա: Գոտիները միմյանցից առանձնանում են մանր զարդանախշերի չորս շարքերով: Գորգի հիմնական գույներն են մուգ կարմիրը, մոխրագույնը, դեղինը, սևը, դարչնագույնը, գազարագույնը և սպիտակը: Եզրին կա կարպետահյուս մաս: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 30 x 27 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, կարմիր Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2-3, դարչնագույն և շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Լեգենդ՝ Գորգը պատկանել է երևանցի Արկադի Կորխմազյանին, ում փոխանցվել է իր պապերից: Գորգը բերվել է Կարսից: Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  125 Երկարություն (սմ)՝  287 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Վայոց Ձոր - Նախիջևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  19-րդ դարի վերջ- 20-րդ դարի սկիզբ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 3023-1