Գորգ «Մեմլինգ», « Թռչնաբույն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտը կարմիր է, համակենտրոն ոճավորված խաչապատկերներով և կեռազարդերով լցված չորս վեցանիստ պատկերներ, որոնք ունեն կարմիր, շագանակագույն, մոխրագույն, դեղին, երկնագույն լուծումներ: Դաշտի ազատ մասերում պատկերված են կենդանիներ, երկրաչափական նախշեր: Ունի երեք գոտի, երկուսը՝ նեղ, երկրաչափական պատկերներով և մեկը լայն՝ շեղակի դասավորված թռչնապատկերներով, բանված գորգի գույներով: Ունի կարպետահյուս մաս: Ձևը՝ ուղղանկյուն Խտությունը՝ 25 x 25 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն Գույները՝ բնական, արհեստական Արձանագրությունը՝ Հայերեն գրություն՝ « ԱՏԱԺ?, 1939»: Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լոռի Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1939 թ. Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  265 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2849-3