Գորգ «Ոսկե աշուն»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի մուգ կապույտ հիմնագույնի վրա պատկերված են յոթ զարդաշրջանակներ, որոնց մեջ ամփոփված են բուսանախշեր: Կենտրոնի մեծ զարդաշրջանակի եզրերին պատկերված են չորս ոճավորված աղավնիներ: Դաշտի ամբողջ ազատ տարածքը լրացված է բուսանախշերով: Ունի արձանագրություն «ՄԱԿԱՐ 1981թ»: Գոտևորում է երեք զարդագոտի: Կենտրոնի լայն գոտու վրա պատկերված են բուսանախշեր: Հեղինակ՝  Մակար Մնացականյան Լայնություն (սմ)՝  96 Երկարություն (սմ)՝  345 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Հայտնաբերման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1981թ. Հայտնաբերման ժամանակը՝  02.02.1983թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  4153 Բաժնեհաշվառանիշ՝  Գ-2396