Գորգ «Որոտան»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կապույտ դաշտի մեջ՝ երկայնակի գործված են ոճավորված, խոշոր աստղաձև երեք հորինվածքներ: Դաշտը և զարդագոտիները ունեն կապույտ, սպիտակ, դեղին, նույնատիպ բուսական և երկրաչափական զարդապատկերներ: Ունի երեք նեղ և մեկ լայն զարդագոտի: Եզրը կարպետահյուս է: Խտությունը՝ 45 x 47 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, սպիտակ Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր Ձևը՝ ուղղանկյուն Գույները՝ բնական Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  106 Երկարություն (սմ)՝  152 Նյութը՝  ա. հենք՝բամբակ, բ. միջնաթել՝ բամբակ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դարի առաջին կես Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2279-30