Գորգ «Ջրաբերդ», «Արծվագորգ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Երևան քաղաքի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Դաշտի սև հիմնագույնի մեջ բանված են երեք խոշոր՝ ճառագայթաձև եզրերով ուղղանկյուն վարդյակներ, որոնց համակենտրոն խաչադիր առանցքները զարդանախշված են փետրաձև, մագիլաձև, բուսական պատկերներով: Վարդյակների միջև զույգ-զույգ թռչնակերպեր, նռներ, ծաղկապատկերներ կան: Եզրագոտին ունի երկու նեղ՝ տերևանման, մեկ լայն՝ կեռխաչերով շեղանկյունների շղթայով նախշազարդ շերտեր:Վերին եզրին՝ բաց դարչնագույնի մեջ կարմիրով՝ հայերեն արձանագրություն: Ունի կարպետահյուս մաս, կարճ ծոպեր: Խտությունը՝ 36 x 30 հանգույց Հանգույցի տիպը՝ կրկնակի Միջնաթելի քանակը և գույնը՝ 2, շագանակագույն, դարչնագույն Եզրահյուսված շարքերի քանակը և գույնը՝ 2, կարմիր, շագանակագույն, դարչնագույն Գույները՝ բնական, արհեստական Ձևը՝ ուղղանկյուն Արձանագրությունը՝ « 1899, ամի 10ա ահմի, Տ ՏՐԿՆ ԳՐծ... Է»: ? Հեղինակ՝  Անհայտ Լայնություն (սմ)՝  130 Երկարություն (սմ)՝  230 Նյութը՝  ա. հենք՝բուրդ, բ. միջնաթել՝ բուրդ, գ. խավ՝ բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Սիսիան, գ. Բռնակոթ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1899 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵՔՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 2747-5