Գորգ «Վարանդա» տիպի

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Հայաստանի պատմության թանգարան Նկարագրություն ՝  Գորգադաշտի երկայնքով տեղադրված են ոճավորված բուսանախշեր, երկրաչափական, կենդանակերպ, թռչնակերպ պատկերներ: Գորգադաշտի վերին հատվածում հորիզոնական դասավորված են չորս ուղտի և մեկ ուղտապանի պատկերներ: Շրջագոտու լայն շերտի մեջ ոճավորված տերևանախշեր են և արևի գաղափարանշաններ: Լայնություն (սմ)՝  150 Երկարություն (սմ)՝  332 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Արցախ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  XIX դ. վերջ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀՊԹ Բաժնեհաշվառանիշ՝  Ա 10094/1