Գորգիկ

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Հաստոցագործ ավարտուն իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Գորգ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Մուգ կարմիր հիմնագույնի դաշտի կենտրոնում պատկերված է ալիքաձև եզրերով շեղանկյունաձև զարդաշրջանակ, որի դեղին հիմնագույնի վրա ներկայացված է կարմիր ծաղիկներով վարդյակ։ Դաշտի չորս անկյուններում պատկերված են մեկական կապույտ գույնի ծաղկանախշեր։ Ունի երկու նեղ եզրաշերտեր և մեկ զարդագոտի։ Լայնություն (սմ)՝  39 Երկարություն (սմ)՝  46 Նյութը՝  բուրդ Ստեղծման/Արտադրման վայրը՝  Տավուշ Հայտնաբերման վայրը՝  Նոյեմբերյան շրջ․, գ․ Կողբ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  20-րդ դ. 70-ական թթ. Հայտնաբերման ժամանակը՝  09.08.1979թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  1022/1բ Բաժնեհաշվառանիշ՝  Գ- 452