Թեմա՝
Կերպարվեստ
Ենթաթեմա՝
Գեղանկար
Տեսակ/ժանր՝
Բնանկար
Թանգարան՝ Ռուսական արվեստի թանգարանՆկարագրություն ՝
Պատկերված է քաղաքի ծայրամաս՝ հողաթումբերով բացատ, սակավ, նոր-նոր աճող խոտով և մանր թփերով: Ձախ կողմում երիտասարդ ծառերի խումբն է՝ ճկուն մերկ ճյուղերով: Աջ կողմում՝քաղաքասահմանին մոտ, կան հատուկենտ ցածր կանաչող ծառեր: Հեռվում՝ կապտավուն մշուշում, գործարանային ծխնելույզների գորշ, բաց, կապույտ ուրվագծերն են: Կենտրոնում է բարձր արտադրական շինությունը՝ երկու կողմերին երկար մասնաշենքերով: Աջ կողմում փոքր ջրավազանի ջուրն է փայլում: Իրերի ուրվագծերը պարզ ընդգծվում են մթնող գորշ սպիտակավուն երկնքի ֆոնին՝ պատված մանր ամպերով:
Հեղինակ՝ Գորշման Մենդել ԽաիմովիչՍտեղծման/Արտադրման ժամանակը՝ 1935Պահպանման վայր՝
Հայաստանի Հանրապետություն
Շիֆր՝
ԿԱ ԿՊ - 66