Գործվածք «Նուռ»

Թեմա՝  Գործվածք Ենթաթեմա՝  Ասեղնագործ իրեր/պարագաներ Տեսակ/ժանր՝  Այլ Թանգարան՝  Գեղարքունիքի երկրագիտական թանգարան Նկարագրություն ՝  Ձեռագործ աշխատանքն արված է սպիտակ վանդակավոր, բամբակե կտորին: Քառանկյուններում նուռերն են՝ սև, կարմիր, սպիտակ, կանաչավուն տերև-թերթիկներով, գույներով: Նուռերը կենտրոնում միավորված են կապույտ, փոքր քառկուսով: Տախտը շագանակագույն է: Շրջագոտին սև, կարմիր գծաերիզներն են: Թարս երեսին կտրտված, ավելորդ թելերն են: Պահպանված: Վարպետ՝  Մարուսյա Բատիկյան (Ժող. վարպետ) Ստեղծման/Արտադրման վայրը՝  Գեղարքունիքի մարզ, Կարմիրգյուղ Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2000-ական թթ. Նյութը՝  Բամբակե կտոր, թելեր Չափս՝  36.5 x 35 Նվիրատու՝  Մարուսյա Բատիկյան 06.07.2016 թ. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԿԵԹ Հիմնական հաշվառանիշ՝  3899 Բաժնեհաշվառանիշ՝  ԱԲ 2576