«Գորկու փողոց, VΙ տուն»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Լուսանկարներ, լուսանկարչական սարքեր և պարագաներ Տեսակ/ժանր՝  Նեգատիվ Թանգարան՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Նկարագրություն ՝  Պատկերված է թեք տանիքով, երկու կից կառույցով, միհարկանի տուն: Երևում են կառույցներից մեկի դուռը և երկու պատուհանը, մյուս կառույցի մեկ պատուհանը, դռան և մեկ պատուհանի մի մասը: Առաջին կառույցի պատուհանները երեք փեղկ ունեն, ներսի կողմից վանդակաճաղ են: Դուռը երկփեղկ է, բաց: Պատուհանն ունի գոգ, քարե շրջանակ՝ ուղղահայաց քառանկյուն սալիկներով, վերևի մասում շարված անկյան տակ: Մյուս կառույցի երևացող պատուհանը երկփեղկ է՝ պատին հավասար թեք գոգով: Առաջին պլանում՝ մայթի վրա, ծառեր են: Նյութը՝  լուսանկարչական ժապավեն Ստեղծման/Արտադրման վայրը՝  Լենինական Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1982թ. Չափս՝  9*5.5 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Պահպանող՝  Սարդարապատի հուշահամալիր. Հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարան Շիֆր՝  ՀԱՊԹ Հիմնական հաշվառանիշ՝  5592/17 Բաժնեհաշվառանիշ՝  Ֆ-272