Գուլիվերը Կովկասում 1982

Թեմա՝  Կերպարվեստ Ենթաթեմա՝  Տպագրական գրաֆիկա Տեսակ/ժանր՝  Դիմանկար Թանգարան՝  Ժամանակակից արվեստի թանգարան Նկարագրություն ՝  Ամրոց հիշեցնող կառույցների, բնակելի շինությունների, եկեղեցական համալիրի ֆոնին, սալահատակ հրապարակի կենտրոնում` կանգնած հսկա տղամարդ, շինություններից կրկնակի անգամ բարձր հասակով: Լայնեզր գլխարկով, երկար մազերով, սրածայր քթով և սրածայր բեղերով, միջնադարյան արիստոկրատի հագուստով, աջ ձեռքում ծխամորճ, ձախ ձեռքի ափի մեջ կանգնած փոքրիկ կինտոյի ֆիգուր: Հսկայի ոտքերի մոտ` գետնին ընկած անձնական հսկա իրեր` կարկին, գրպանի ժամացույց, սուր, որոնց վրա և շուրջբոլորը բազմաթիվ մարդկային և կենդանիների մանր ֆիգուրներ: Հեղինակ՝  Յուրի Արամի Բաղդասարյան (1952) Նյութը՝  օֆորտ Չափս՝  23x15 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԵԺԱԹ Հիմնական հաշվառանիշ՝  ԵԺԱԹ-772/64ա