Գուլիվերի ճանապարհորդությունները

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Գիրք Թանգարան՝  Ավետիք Իսահակյանի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Կազմը՝ կոշտ, շուրջգործվածքյա, մոխրագույն: Կազմին կարմիրով գրված է հեղինակի անունը և գրքի վերնագիրը: Մեջտեղում ծովի ալիքների վրա, կարմիր նավ է նկարված: Ֆորզացն՝ ամբողջական, վրան մուգ շագանակաագույնի և մարմնագույնի համադրությամբ թեմատիկ նկար է, որում պատկերված է Գուլիվերը՝ լիլիպուտների աշխարհում: Ֆորզացին հաջորդում է թեմատիկ ճակատանկար՝ շենքի վրա նստած հսկա մարդ: Անվանաթերթին գրքի տվյալներն են՝ կարմիրով և սևով: Վերնագիրը նախշազարդ շրջանակի մեջ է: Պատկերված է թեմատիկ նկարներ՝ կառք, ձեռք՝ վրան կնոջ պատկեր: Շրջանակի ներքևում՝ արևանման կնոջ դեմք: Անվանաթերթի դարձերեսին խմբագրի և նկարազարդողի անունն է:Հաջորդում է երկու ճակատանկար՝ տղամարդու դեմք և գրքեր: Տեքստն ուղեկցվում է թեմատիկ նկարներով: Հեղինակ՝  Ջոնաթան Սվիֆտ Թարգմանիչ՝  Կարեն Միքայելյան Էջ՝  608 Նյութը՝  Թուղթ, ստվարաթուղթ, գործվածք Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1934թ. Լայնություն (սմ)՝  16 Երկարություն (սմ)՝  22,4 Նկարիչ-Ձևավորող՝  Հ.Կոջոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ԱԻՏԹ Հիմնական հաշվառանիշ՝  ՄՄ 8647