Գուսան Շերամ. 1857-1938

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Փոստային կապի միջոցներ Տեսակ/ժանր՝  Նամականիշ Թանգարան՝  Հայաստանի ազգային գրադարան Նկարագրություն ՝  2007 թ. սեպտեմբերի 13-ին շրջանառության մեջ է դրվել «Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը» թեմային նվիրված նամականիշ, որի վրա պատկերված է Շերամի պատկերը գորգի և սազի խորքին: Գուսան Շերամ (Տալյան Գրիգոր Կարապետի, 1857-1938) ծնվել է Ալեքսանդրապոլում: Հայ գուսան-երգահան, ժամանակակից գուսանական երգարվեստի սկզբնավորող: Նրբին երգեր հորինելու համար նրան անվանել են Շերամ: 1905 թ. հրատարակվում է նրա «Գանգատի շանթեր» գրքույկը: 1915 թ. լույս է տեսնում «Անզուսպ արշավ» ժողովածուն: Որպես երգահան՝ դիմել է հայկական երգարվեստի ակունքներին՝ զարգացնելով մեղեդու գունագեղությունն ու հուզականությունը: Շերամի երգերի մեղեդիները նոտագրված և հրատարակված են: LG Նյութը՝  Թուղթ, սանրավոր Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  2007 Չափս՝  2,5x4,1 սմ Նկարագրություն՝  Գուսան Շերամի ծննդյան 150-ամյակը: Անվանական արժեքը՝ 280 ՀՀ դրամ Նկարիչ-Ձևավորող՝  Գասպարյան Ալեքսանդր Տպարան՝  Joh. Enschede Stamps B.V. Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  ՀԱԳ Բաժնեհաշվառանիշ՝  1156-Նամ.