«Գրական թերթ»

«Գրական թերթ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Բնօրինակի անվանում՝  «Գրական թերթ» Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  3-րդ էջում Դ.Գասպարյանի «Գրկանագետի տարիների վաստակը» հոդվածն է, որտեղ հեղինակն անդրադառնում է Հր.Գրիգորյանի «Վլադիմիր Մայակովսկի» աշխատությանը: Հր.Գրիգորյանը կանգ է առնում Մայակովսկի-Չարենց գրական կապի վրա: Երկու մեծերի առնչակցության բացահայտումը գրականագետը զարգացնում է ոչ թե նրանցից որևէ մեկին առաջնություն տալու մտքով, «այլ որովհետև առանց այդ հետազոտման՝ սոցիալիստական պոեզիայի սկզբնավորման, նրա ակունքների հարցի պարզաբանումը կլինի միակողմանի ու թերի»: Գրականագետը կատարում է կարևոր եզրահանգում՝ Չարենցի և Մայակովսկու աճի և անհատականության հարցերը կապելով նրանց ազգային պատկանելիության ու ճակատագրի հետ: 1-ին էջին ՉՏԹ կնիքն է: Նյութը՝  թուղթ Հեղինակ՝  Դ. Գասպարյան Էջ՝  4 Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1971թ., հ. 34 Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  165 26 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 157