«Գրական թերթ»-18, «Հարստանում են թանգարանի ֆոնդերը»

«Գրական թերթ»-18, «Հարստանում են թանգարանի ֆոնդերը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  4-րդ էջում զետեղված Լ. Արզաքանյանի հոդվածը երեք ամիս առաջ բացված Չարենցի տուն-թանգարանի մասին է: Այնտեղ արդեն այցելել է մոտ վեց հազար մարդ: Թագարանի նվիրատվությունների մատյանում ավելանում են այն մարդկանց անունները, ովքեր թանգարանին են տրամադրում նկարներ, հուշեր, հրատարակություններ, ձեռագրեր, նամակներ, որոնց թիվը հասել է 8 հազարի: Թանգարանին հանձնվեց Բեյրութում հրատարակվող այն պարբերականների ցուցակը, որոնք արձագանքել են Չարենցի 70-ամյա հոբելյանի հանդիսություններինն և հոդվածների պատճենները: Հանձնված նյութերը պատկերացում են տալիս, թե սփյուռքահայերը, ինչպիսի հանդիսավորությամբ են նշել մեծ բանաստեղծի հաբելյանը: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1653 305 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա հֆ 4358