Գրական թերթ-25 /2341/, «Թերասացության ուժն ու ավերմունքը», «Ծաղիկներ Չարենցին»

Գրական թերթ-25 /2341/, «Թերասացության ուժն ու ավերմունքը», «Ծաղիկներ Չարենցին»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Ռ. Դավոյանը գրում է, որ Չարենցի կենսագրության միակողմանի ուսումնասիրության ու մատուցման պատճառով, նրա կյանքին ու գործին անդրադառնալիս մի տեսակ հանցավոր ես զգում այդ միտումնավոր թերասացության դեմ, ընկնում ես անհարմար մտավիճակի եւ հոգեկան նեղվածության մեջ, որոհետեւ տեսանելի են նրա կյանքի ստեղծված կողմերը, որքան էլ դրանց մասին տասնամյակներով չխոսենք: Այն, ինչ նրա գրականության մեջ մենք այսօր կարդում ենք թերասացությամբ ու կռահումներով, պիտի բանաստեղծական լրիվ մարմնավորում ստանար, եթե չընդհատվեր նրա կյանքը,- ավարտում է իր խոսքը հոդվածագիրը: Լ. Կիրակոսյանի հոդվածը վերաբերում է ՀԳ տանը Աիդա Բաբայան-Կոզմոյանի բացած ծաղկահարդարման ցուցահանդեսին` «Լուսամփոփի պես աղջիկ», «Էպիքական լուսաբաց»,«Ամբոխները խելագարված», «Ես իմ անուշ Հայաստանի», «Իմ սրտում արեւ Իրանի» «Օ, բնություն, օ մայր» աշխատանքների մասնակցությամբ: Նրա ստեղծագործությունը նման է ներկապնակի` հարուստ բնական գույներով ու ձեւերով: Առաջին էջի վերին եզրի մոտ ՉՏԹ կնիքն է: Հեղինակ՝  Ռ. Դավոյան Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4287 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6535