«Գրական թերթ»-27 /2343/., «Հայաստանի մեծ զավակը»

«Գրական թերթ»-27 /2343/., «Հայաստանի մեծ զավակը»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  Հաղորդագրությունը Մոսկվայի Մ.Գորկու անվան գեղերվեստական ակադեմիական թատրոնում հունիսի 29-ին կայացած Ե. Չարենցի ծննդյան 90-ամյակին նվիրած հանդիսավոր նիստին է վերաբերում, որին ներկա են եղել ՍՄԿԿ ԿԿ քարտուղարներ, միութենկան հանրապետությունների ղեկավարներ, պետական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մշակույթի գործիչներ: ներածական խոսքում ՍՍՀՄ ԳՄ վարչության առաջին քարտուղար Վ. Կարպովը ներկայացնելով Ե. Չարնեցի կենսագրության որոշ դրվագներ, նշել է նաեւ` Չարենցի շռայլ ու անկրկնելի տաղանդը չի դարձել ռուս ընթերցողի սեփականությունը լիովին: Ռուս գրողները պետք ունեն Չարենցի հանդեպ հայ գրականության հանդեպ..»: Չարենցի մասին խոսք են ասել` Ռ. Արզումանյանը, Մ.Դուդինը, Իվան Դրաչը, Գ. Ցիցիշվիլին, Հր. Հովհաննիսյանը եւ ուրիշներ: Ցիցիշվիլին նշել է` Չարենցն անհանգիստ տարերք է, նյարդերի կծիկ, որն օժտված է պայթյունային ուժով: Նա լեգենդար, ռոմանտիկական եւ հրեոսական անհատ է, որը դյութում է իր ամպրոպաձայն ու բազմաձայն քնարով: Հեղինակ՝  Ռ. Արզումանյան Էջ՝  4 Նյութը՝  թուղթ, տպագիր Ստեղծման/Արտադրման վայրը՝  Երևան Ստեղծման/Արտադրման ժամանակը՝  1987 Չափս՝  60 x 42 սմ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  4314 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6567