«Գրական թերթ»-3., «Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում»

«Գրական թերթ»-3., «Եղիշե Չարենցի տուն-թանգարանը Երևանում»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  1-ին էջում Կ. Տոնոյանի հոդվածն է Լենինի պողոտայի վրա բացված Եղիշե Չարենցի տուն-թանգարանի մասին: «Այս տանը Եղիշե Չարենցը ապրել և ստեղծագործել է 1932-1937 թվակյաններին» գրում է հեղինակը: Հսկայական աշխատանք է կատարվել թանգարան ստեղծելու ուղղությամբ: Հավաքվել և ի մի են բերվել ձեռագրեր, լուսանկարներ, գրքեր, անձնական իրեր: Բնակարանը վերակառուցվել և կահավորվել է այնպես, ինչպես եղել է Չարենցի այստեղ ապրելու տարիներին:Թանգարանի բացման արարողությունը, որը տեղի ունեցավ 1975թ. հունվարի 10-ին, ներկա էին մի շարք պետական այրեր: Երեք փոքրիկ սենյակներում զետեղված ցուցանմուշները՝ պատմում էին Չարենցի կյանքի և ստեղծագործության տարբեր շրջանների մասին: Հեղինակ՝  Կ.Տոնոյան Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1653 300 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա ՀՖ 4353