«Գրական թերթ»- 34., «Հանուն սինթետիկ արվեստի»- Եղիշե Չարենցի ելույթից

«Գրական թերթ»- 34., «Հանուն սինթետիկ արվեստի»- Եղիշե Չարենցի ելույթից

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջում հաղորդվում է , որ 1934թ. օգոստոսի 17-ին Մ. Գորկին բացում է ՍՍՀ գրողներրի համագումարը: Հայ գրողների պատվիրակության կազմում արդեն նվիրական դարձած 3 գրողների ելույթները ներկայացվում են ստորեւ- Ալ. Շիրվանզադե, Ակսել Բակունց, Եղիշե Չարենց: Չարենցը «Հանուն սինթետիկ արվեստի» արտասանած ելույթում գնահատում է ազգային գրականություններին վերաբերող ելույթները և անցնում առնչվող խնդիրների քննարկմանը: Վերցնում է հայկական պոեզիան, անցյալի ու ներկայի պոեզիան: Նշում է խորհրդային գրականության իր գրիչների անունները, ովքեր հարստացել են իր ստեղծագործական փորձը: Վերջում Չարենցն ամփոփում է . «խորհրդային արվեստը պետք է ստեղծի իր բարդ, բայց լայն մասաներին հասկանալի սինթետիկ արվեստը»: Ճառը ամբողջությամբ տպագրված է հայկ. ՍՍՀ ԳԱ հրատ. 1967. հ. 6-ում: Չարենցը ելույթ ունեցել է օգոստոսի 29-ին: Նյութը՝  թուղթ Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  1444 288 Հիմնական հաշվառանիշ՝  Թ/Ա Հֆ 4160