«Գրական թերթ»-42  / 2240/: «Լեզու, գրականություն, ժողովուրդ»

«Գրական թերթ»-42 / 2240/: «Լեզու, գրականություն, ժողովուրդ»

Թեմա՝  Գրական, երաժշտական, թատերական, կինո և այլ հաղորդակցման միջոցներ Ենթաթեմա՝  Տպագիր նյութեր Տեսակ/ժանր՝  Թերթ Թանգարան՝  Եղիշե Չարենցի տուն-թանգարան Նկարագրություն ՝  2-րդ էջին Ս. Աղաբաբյանի հոդվածն է «Լեզու, գրականություն, ժողովուրդ», ուր հեղինակը խոսում է հայ գրողների մասին, ասելով, որ «Մի գրողի լեզուն մյուսից տարբերվում է շատ ու շատ առանձնահատկություններով», զեկուցման մեջ տպավորիչ օրինակ է բերում Չարենցին, նրա ազգային ձեվին, եվ ասելով որ Չարենցի եզրակցությամբ Դ. Դեմիրճյանի ստեղծագործության մեջ լեզվի ազգային ձեվը յուրացվում է, ոչ թե արտաքին նշաններով «բարբառային կարկատաններով» այլ այն տարրեի կուտակումով, որոնք հարազատ են հայոց լեզվի շարահյուսական-կառուցվածքային օրենքներին: Թերթի առաջին էջին ՉՏԹ կնիքն է: Պահպանման վայր՝  Հայաստանի Հանրապետություն Շիֆր՝  3390 Հիմնական հաշվառանիշ՝  ՀՖ 6149